Առաջին օգնության դասընթացներ
May 05, 2023 09:00:00 Հայկական Կարմիր խաչ
Ում համար է
Վարորդների

Ունենալով առաջին օգնության հատուկ գիտելիքներ և հմտություններ՝ վարորդները կկարողանան փրկել ճանապարհային երթևեկության մասնակիցների  կյանքը։

Մեր նպատակն է սովորեցնել Ձեզ ճիշտ վերլուծել իրավիճակը, չմատնվել խուճապի, ճանաչել արտակարգ իրավիճակները և առաջին օգնություն ցուցաբերել ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում ստացված վնասվածքների, կյանքին և առողջությանը սպառնացող այլ իրավիճակների և հանկարծահաս հիվանդությունների դեպքում:

Մանկավարժների համար

Ունենալով առաջին օգնության հատուկ գիտելիքներ և հմտություններ՝ մանկավարժները կկարողանան փրկել ուսումնական հաստատության սաների, աշխատակիցների, իրենց և այլոց կյանքը:


Մեր նպատակն է սովորեցնել մանկավարժներին ճիշտ վերլուծել իրավիճակը, չմատնվել խուճափի, ճանաչել արտակարգ իրավիճակները և առաջին օգնություն ցուցաբերել դժբախտ պատահարների, վնասվածքների, թունավորումների, կյանքին և առողջությանը սպառնացող այլ իրավիճակների և հիվանդությունների դեպքում:

Կազմակերպությունների համար

Ունենալով առաջին օգնության հատուկ գիտելիքներ և հմտություններ՝ Ձեր աշխատակիցները կկարողանան փրկել իրենց, կազմակերպության մյուս աշխատակիցների և այլ անձանց կյանքը:


Մեր նպատակն է սովորեցնել Ձեր աշխատակիցներին ճիշտ վերլուծել իրավիճակը, չմատնվել խուճապի, ճանաչել արտակարգ իրավիճակները և առաջին օգնություն ցուցաբերել դժբախտ պատահարների, վնասվածքների, թունավորումների, կյանքին և առողջությանը սպառնացող այլ իրավիճակների և հիվանդությունների դեպքում:

Երեխաների համար

Երեխաները դեռևս կյանքի մեծ փորձ չունեն, հաճախ չեն վախենում վտանգից՝ չնայած զգուշացումներին։

Ամեն տարի աշխարհում մոտ 1 միլիոն երեխա մահանում է վնասվածքներից։ Տասնյակ միլիոնները հոսպիտալացվում են, նրանցից շատերը ձեռք են բերում մշտական ​​հաշմանդամություն:

Դասընթացը երեխաների անվտանգ վարքագծի դաստիարակման համար է, առաջին օգնության տարրերի ուսուցման համար՝ դպրոցում և առօրյա կյանքում հաճախ հանդիպող պատահարների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Թեմաներ
Դասավանդողներ
  • Զարա Խուդոյան
    Ընտանեկան բժիշկ, մանկաբույժ

    Առաջին օգնության բաժնի ղեկավար   

    Առաջին օգնության միջազգային փորձագետ - դասընթացավար

    Ավելի քան 22 տարվա դասավանդման փորձ                                         

  • Գայանե Անդրեասյան
    Մանկավարժ, փրկարար-ճարտարագետ

    Առաջին օգնության դասընթացավար

    20 տարվա դասավանդման փորձ        

  • Վազգեն Բեջանյան
    Ատամնաբույժ

    Առաջին օգնության դասընթացավար

    տարվա դասավանդման փորձ        

  • Գուրգեն Հովհաննիսյան
    Մաթեմատիկայի մասնագետ

    Առաջին օգնության դասընթացավար

    16 տարվա դասավանդման փորձ        

  • Գարիկ Սահակյան
    Ատամնաբույժ

    Առաջին օգնության հրահանգիչ

    7 տարվա դասավանդման փորձ        

  • Աստղիկ Աթանյան
    Հանրային առողջապահության մասնագետ

    Առաջին օգնության դասընթացավար

    6 տարվա դասավանդման փորձ

Կարծիքներ
Ալեքսանդր Մարտիրոսյան
Ծրագրերի ղեկավար, Հանրային լրագրության ակումբ 34 db.y

Պատիվ եմ ունեցել մասնակցելու Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված առաջին օգնության տեսական և գործնական դասընթացներին, որը համապատասխանում է Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի Առաջին օգնության Եվրոպական չափանիշներին։ Մինչ դասընթացին մասնակցելը սիրողաբար էի մոտենում առաջին օգնությանը և միայն մասնակցությունից հետո հասկացա, որ ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում ինձանից կարող են կյանքեր կախված լինել։ Այդ զգացողությունն ավելի ամրապնդվեց, երբ դասընթացի մասնակցությունից շուրջ մեկ տարի անց հայտնվեցի ավտովթարի էպիկենտրոնում և կարողացա արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջը, մինչ շտապ օգնությունը կհասներ (40 րոպե)։

Այս ամենը չէի կարողանա անել, եթե դասընթացի ընթացքում չուսումնասիրեինք նաև արտակարգ և հոգեբանական լարված իրավիճակներում հուզական հաղորդակցության մեջ մտնելու առանձնահատկությունները տուժածի և շրջապատում գտնվող քաոսային գործողություններ անող հասարակության հետ։

Անչափ շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար, որովհետև ԱՕ գիտելիքներն ու հմտություններն իրապես ուղղված են կյանքեր փրկելուն։

Արսեն Ադամյան
ՀՀ ԱԻՆ փրկարար, Տավուշի մարզ 45 db.y

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դասընթացներ էր կազմակարպել Տավուշի մարզի 12 սահմանամերձ գյուղերի քաղպաշտպանության թիմերի անդամների համար: Դասընթացներն անցնում էին կարծես մի շնչով, տղաներն ակտիվ մասնակցում էին տեսական և գործնական պարապմունքներին: Բավական մեծ արդյունքներ կան, ու պատահական չի, որ բոլորովին վերջերս ստորաբաժանումներից մեկում իմ տղաները օգնեցին ազդրի բաց կոտրվածքի ժամանակ անշարժացման համար,և  հիվանդանոցում անգամ բժիշկներն էին զարմացել, որ մասնագիտորեն ճիշտ  կարողացել էին առաջին օգնություն  կազմակերպել: Դա այս դասընթացների շնորհիվ է: 

Շնորհակալություն ՀԿԽԸ ԱՕ թիմին: 

Նվեր Սարգսյան
ՄԱԿ ՓԳՀ աշխատակից 33 db.y

Ինձ համար մեծ պատիվ էր մասնակիցը լինելու Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից անցկացվող դասընթացին (կազմակերպված ՀԿԽԸ ու ՀՀում ՄԱԿ-ի ներկայացուցչության կողմից)։ Դասընթացն ինտերակտիվ է ու տալիս է ոչ միայն մատչելի գիտելիքներ, այլ համեմված է գործնական աշխատանքներով, որոնք մասնակցին հնարավորություն են ընձեռնում իրենց շրջապատում լինել այն մեկը, ով կարող է կյանք փրկողը լինել։ Այդ դասընթացը հետաքրքիր, ուսանելի ու խիստ օգտակար է։ Ով էլ որ լինես՝ տնային տնտեսուհի, մանկապարտեզի դայակ, շինարար, վարորդ, դիվանագետ կամ նախարար մարդուն փրկելու հմտությունը մի օր շատ պետք է գալու։

Նարինե Մարդումյան
Լրագրող, Առաջին ալիք 33 db.y

Տասը տարի աշխատելով լրագրության ոլորտում եւ լուսաբանելով առողջապահության ոլորտը, բազմիցս առիթ եմ ունեցել տարբեր թեմաներով տեսանյութեր պատրաստել նաեւ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ։ Տեսանյութերի պատրաստման ընթացքում, ակամայից, ես էլ եմ բազմաթիվ գիտելիքներ ձեռք բերել կարմիր խաչի անձնակազմից`առաջին օգնություն ցույց տալու կանոնների մասին, որոնք առօրյայում մշտապես կարող են պետք գալ։ Օրինակ` մի անգամ, դրսում մի աղջիկ էր ուշագնաց եղել, բոլորը փորձում էին լեզուն բռնել, որ կուլ չգնա, մեկը իր սրտի դեղերն էր փորձում խեղճի բերանը մտցնել, իսկ ես անմիջապես հիշեցի կարմիր խաչում բազմիցս լսած խոսքերը, որ լեզուն երբեք կուլ չի գնում, ընդհամենը բոլոր մկանների նման թուլանում է եւ ուշագնաց եղած մարդու շնչուղին բացելու համար, պետք է ուղղակի գլուխը հետ տանել, երբեք չփորձել բերանը որեւէ անհայտ ծագման դեղ մտցնել։ Այդպես էլ արեցի, հետո կանչելով, ուսին թեթեւ հարվածելով , դեմքին թեթեւ ջուր ցողելով, փորձեցի ուշքի բերել։ Բարեբախտաբար ամեն բան լավ անցավ։ Իսկ ես էլ ավելի համոզվեցի, որ պետք է շարունակել համագործակցությունը արդեն հարազատ դարձած Հայկական կարմիր խաչի ընկերության հետ եւ մարդկանց շարունակել կրթել տեսանյութերի միջոցով եւ ինչու ոչ նաեւ ինքնակրթվել։

Գայանե Վարդանյան
բժշկուհի, Երևան 33 db.y

Պատերազմող երկրում առաջին օգնության ցուցաբերման դերը դժվար է թերագնահատել։ Շնորհակալություն Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության հրահանգիչներին՝ յուրահատուկ և արդյունավետ դասընթացների համար։

Պայմաններ
  • Առաջին օգնության հիմունքներ
    25000 ֏
    8-ժամյա դասընթաց 16 թեմա
    Առաջին օգնության տարրական գիտելիքներ և հմտություններ
    Տեսական մաս 40% - 3,2 ժամ
    Գործնական մաս 60% - 4,8 ժամ
Հաճախ տրվող հարցեր
Դասավանդման ծրագիրը հավաստագրված է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Առաջին օգնության գլոբալ տեղեկատվական կենտրոնի կողմից (GFARC):
  • Ու՞մ համար է

    Դասընթացը նախատեսված է բնակչության լայն շրջանակների համար. վարորդների, ուսուցիչների, երեխաների, խնամողների, վարորդների, կազմակերպությունների, 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների:

  • Որտե՞ղ է անցկացվում

    Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնում: 

    Հասցեն՝ Պարոնյան 21/1, 0015, Երևան, ՀՀ

  • Ի՞նչ կկարողանաք արդյունքում:
    • Վերլուծել իրավիճակը և անվտանգ գործել արտակարգ իրավիճակներում,
    • Ճիշտ գնահատել տուժածի վիճակը,
    • Ճիշտ ահազանգել արտակարգ իրավիճակներին արձագանքման ծառայություններին,
    • Ցուցաբերել առաջին օգնություն՝ ուշագնացության, սրտի կանգի, շնչուղիների խցանման, վերքերի, արյունահոսության, վնասվածքների, այրվածքների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում:
       
  • Ինչպե՞ս ենք սովորեցնում

    Ինտերակտիվ ուսուցումն իրականացվում է մի շարք մեթոդների համադրությամբ.

    • տեսական և գործնական պարապմունքներ,
    • իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակների վերլուծություններ,
    • դերային խաղեր,
    • քննարկումներ:
Մասնակցելով Առաջին օգնության դասընթացներին՝ Դուք աջակցում եք սահմանամերձ համայնքների բնակիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար անվճար ԱՕ դասընթացների կազմակերպմանը: